Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Դաղձի յուղը կօգնի կանխել մազաթափությունը. news.am

Դաղձի յուղը կօգնի կանխել մազաթափությունը. news.am

Եթե, իհարկե, մազաթափության պատճառը գենետիկական գործոնները չեն, հնարավոր է այն կանգնեցնել, վերահսկել եւ, նույնիսկ, հետ շրջել` մազերի ամենօրյա խնամքում ընդամենը մի քանի փոփոխություն կատարելով:

Toxicological Research ամսագրի հրապարակած հետազոտության տվյալների համաձայն, դաղձի յուղը ո՛չ միայն նպաստում է մազերի աճին, այլեւ մեծացնում է հիմնային ֆոսֆատազա ֆերմենտի ակտիվությունը, որը մազերի աճի կենսական ցուցիչն է: Գլխին դաղձի յուղ քսելը նպաստում է մազերի հաստացմանը, մազային ֆոլիկուլների քանակի աճին, ինչպես նաեւ դրանց ամրապնդմանը: 

Դաղձի յուղի օգտագործումից 4 շաբաթ անց մազերի աճի 92% բարելավում է արձանագրվում, ի տարբերություն մինօքսիդիլի օգտագործման դեպքում արձանագրվող 55%-ի, որն անդրոգենային  մազաթափության դեմ լայնորեն օգտագործվող միջոց է: Ավելին,  դաղձի յուղն ամրացումնում է մազարմատները եւ ապահովում մազերի աճը` մաշկի ամենավերին շերտում մազային ֆոլիկուլների խթանման հաշվին:

Մազերի չափից ավելի թափվելու դեմ պայքարելու համար խորհուրդ է տրվում մի քանի կաթիլ դաղձի յուղը խառնել կոկոսի յուղի հետ եւ քսել գլխամաշկին:  Մի մոռացեք գլխամաշկի մերսման մասին, ինչը բարելավում է արյան շրջանառությունը եւ  խթանում մազերի աճը: Դաղձի յուղ կարելի է ավելացնել շամպունին կամ կոնդիցիոներին եւ  անհրաժեշտ է այն օգտագործել առնվազն 4 շաբաթ անընդմեջ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. budu-zdorov.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ